Վրաերթի ենթարկված 60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտեմբերի 13-ին 60-ամյա Սանասար Միքաելյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: