Վրաստանից Հայաստան մոտ 2 մլն դոլարի նավթամթերք է արտահանվել

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից նավթի և նավթամթերքի վերաարտահանումը ռեկորդային է դարձել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարվա 7 ամսում երկիրը վաճառել է 29,137 մլն դոլարի նավթամթերք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5,226 մլն դոլարի։

Նավթամթերքը հիմնականում վերաարտահանվել է հետևյալ երկրներ.

  • Ադրբեջան՝ 15,455 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 6006 մլն դոլար,
  • Ռումինիա՝ 3,233 մլն դոլար,
  • Հայաստան՝ 1,953 մլն դոլար,
  • Լատվիա՝ 942 հազար դոլար,
  • Ֆրանսիա՝ 649,9 հազար դոլար,
  • Իրան՝ 446,5 հազար դոլար,
  • Թուրքիա՝ 183,6 հազար դոլար,
  • Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 104,8 հազար դոլար,
  • Ղազախստան՝ 84,4 հազար դոլար:

Տեսանյութեր

Լրահոս