Բաժիններ՝

Հայտարարվում է մրցույթ Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի ուսուցիչների թափուր տեղերի համար

«Երևանի Դանիել Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մաթեմատիկա» (5 ժամ), Դասվար (8 ժամ) «Հայոց լեզու և գրականություն» (12 ժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (ձև 1) մեկ լուսանկար 3×4 չափի

-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)

-անձը հաստատող փաստաթուղթ

-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)

-ինքնակենսագրություն (Ձև 5)

-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ

-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ

-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)

-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Դանիել Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում (hասցեն՝ ք. Երևան, Սեբաստիա փ. 19 շ.):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 74.14.61 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս