Թենիսի Us օpen-ի կանանց մենախաղերի քառորդ եզրափակիչի զույգերը հայտնի են
Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են:
Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի քառորդ եզրափակիչում կմրցեն Իգա Սվիատեկ (Լեհաստան)- Ջեսիկա Պիգուլա (ԱՄՆ), Կարոլինա Պլիսկովա (Չեխիա)-Արինա Սաբալենկա (Բելառուս), Կորի Գուֆ (ԱՄՆ)-Կարոլինա Գարսիա (Ֆրանսիա) և Օնս Յաբուր (Թունիս)- Այլա Տոմլյանովիչ (Ավստրալիա) զույգերը:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն: