6 նշան, որ Դուք և Ձեր զուգընկերն իսկապես նախատեսված եք միմյանց համար
Եթե ձեզ հաջողվել է կառուցել իսկապես առողջ հարաբերություններ և շարունակում եք անհամբեր սպասել միմյանց ամեն օր, նույնիսկ մի քանի տարի միասին լինելուց հետո, նշանակում է՝ կատարյալ եք միմյանց համար:
Cluber-ը ներկայացնում է մի քանի նշան, որ Դուք և Ձեր զուգընկերն իսկապես նախատեսված եք միմյանց համար:
1. Դուք աջակցում եք միմյանց տարբեր հարցերում ու գործերում
Սա թույլ է տալիս զուգընկերներին բարձրացնել հարաբերություններում բավարարվածության մակարդակը և ավելի մտերմանալ միմյանց հետ:
2. Դուք հետաքրքրված եք մեկդ մյուսի հոբբիներով
Լավագույն զույգերում տղամարդիկ և կանայք իրենց զուգընկերոջ հոբբիներին վերաբերվում են այնպես, ասես դրանք իրենցն են: Նրանք բառացիորեն ձեռք են բերում իրենց երկրորդ կեսի նոր հոբբիները:
3. Դուք միմյանցից չեք դժգոհում ձեր ընկերներին
Դուք միմյանց հետ շփվում եք պարզ լեզվով։ Երկուսդ էլ իրար հիանալի հասկանում եք, ուստի թյուրիմացությունները, որոնք կարող են հիասթափության պատճառ դառնալ, ուղղակի բացառվում են։
4. Երկուսիդ էլ հարմար է կիսվել ձեր զգացմունքներով
Երկուսդ էլ ոչ միայն շփվում եք, այլ նաև բացահայտում եք միմյանց այն զգացմունքները, որոնք ունեք ներսում: Դուք սիրում եք կիսվել զգացմունքներով, մտքերով և գաղափարներով։
5. Դուք իրար հետ խաղեր չեք խաղում
Եթե խնդիր է առաջանում, դուք պարզապես նստում և զրուցում եք այդ իրավիճակի մասին՝ միմյանցից ոչինչ չթաքցնելով: Ձեր հարաբերությունները կայուն են, իսկ շփման ուղիները՝ բաց։
6. Դուք չեք փորձում փոխել միմյանց
Դուք լիովին ընդունում եք միմյանց։ Դուք աջակցում եք միմյանց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Jonathan Borba, unsplash