ԱԱԾ–ն այսօր հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ է իրականացրել մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:

«Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»,– ասված է ԱԱՇ հաղորդագրության մեջ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031