Բաժիններ՝

Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել Dubai օpen-ի 4-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

Dubai օpen միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը պարտություն է կրել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ տոնել: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը կիսել է միավորը:

4-րդ տուրից հետո բացարձակ արդյունքով առաջատարները Հնդկաստանի և Ղազախաստանի ներկայացուցիչներն են:

Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031