Բաժիններ՝

Աֆղանցիների համբերությունը հատել է ծանր իրադրության պատճառով, հայտարարել են ՄԱԿ-ում

Աֆղանցիների համբերությունը եւ ներքին ռեսուրսները սպառվել են ցնցումներին դիմակայելու համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գծով համակարգող Ռամիզ Ալաքբարովը: Ավելի վաղ նա Աֆղանստանում հումանիտար իրադրությունը բնութագրել էր որպես աղետ:

«Երկիրը շատ աղքատ է: Սպառվել են այս երկրի բնակչության համբերության ռեսուրսներն իրադրության վատթարացման հետեւանքով»,-ասել է Ալաքբարովը: Նա նշել է, որ արդեն երկար տարիներ Աֆղանստանում շարունակվում են հակամարտությունները: «Բանկերում մարդիկ խնայողություններ չունեն: Բանկերում իրադրությունը բավական օրհասական է: Վերջին չորս տարիներից երկու տարին անընդմեջ եղել են երաշտներ: Պարենային տեսակետից, ընտանի կենդանինների տեսակետից բոլոր մեխանիզմներն սպառվել են»,-նշել է նա:

«Մենք արդեն անցյալ տարի տեսել ենք, որ մարդիկ դիմել են այս իրադրության դեմ պայքարի էքստրեմալ մեթոդների, ընդհուպ մինչեւ օրգանների վաճառք, երեխաների վաճառք: Մեզ մոտ մոտավորապես 19-20 մլն երեխաներ մշտապես հումանիտար օգնության կարիք ունեն»,-հայտարարել է Ալաքբարովը: Նրա խոսքով՝ 19 մլն աֆղանցիներ շարունակում են թերասնվել, իսկ 6,6 միլիոնը գտնվում են «սովին մոտ մակարդակում»: «Սա շատ մեծ թիվ է: Ընդհանուր առմամբ երկրում շուրջ 25 մլն մարդ գտնվում է աղքատության ճիրաններում: Իսկ սա ավելին է, քան 2016 թվական, երբ այդ թիվը հասնում էր 20 միլիոնի: Եվ մեր տվյալների համաձայն, մարդկանց աշխատավարձի երկու երրորդը ծախսվում է սննդամթերքի վրա»,-նշել է նա: Ալաքբարովի խոսքով՝ այս պայմաններում երկրի բնակչությունը պաշար չունի, «սպառվել են շոկերին եւ ցնցումներին ներքին դիմակայման ռեսուրսները»: Ուստի ՄԱԿ-ում նշում են, որ իրադրությունը շատ ծանր է, հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս