2,5 մլն դրամ՝ մաքսային ծառայողների համազգեստին նոր դիզայներական լուծում տալու համար
Մաքսային ծառայողներն այսուհետ կունենան տոնական ու ամենօրյա համազգեստ՝ ընդ որում և՛ ամառվա, և ձմեռվա սեզոնի համար։ Որոշմանը գործադիրը հավանություն է տվել այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման։
Հագուստների դիզայնը կմշակի «Ֆըրսթ Քլաս» ընկերությունը, որի ղեկավարը՝ Վահան Խաչատրյանը, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, սովորել է Իտալիայի նորաձևության ակադեմիայում, աշխատել համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style։
Ըստ «Փաստինֆոյի»՝ նշված ընկերությանը 2.5 միլիոն դրամ կտրամադրվի՝ դիզայներական աշխատանքի համար։
Հիմնավորման համաձայն՝ մեկ անձից գնում անելու պատճառն այն է, պահանջվող կարճ ժամկետում՝ 10 օրում, քիչ իրատեսական է այլ ընկերությունից արդյունք ակնկալելը։