Բաժիններ՝

Ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում․ ԱԻ նախարարը ծխահարվել է

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ինքնազգացողությունն արդեն լավ է։

Հիշեցնենք, որ այսօր «Սուրմալու» առևտրի կենտոնում տեղի ունեցած պայթյունից հետո ԱԻ նախարարը մասնակցում էր հրդեհաշիջման աշխատանքներին, որի ընթացքում ինքնազգացողությունը վատացել է, նախարարը ծխահարվել է։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ընկերներ
Ինքնազգացողությունս բավականին լավ է, ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում:

Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվել է 3, տուժել 61 քաղաքացի։ Եվս 20 քաղաքացու հետ կապ հաստատել չկարողանալու մասին ահազանգել են նրանց հարազատները։ Այս պահին որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031