«Ու՞ր են Հայաստանի անվտանգության մարմինները». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարց Հայաստանի ԱԱԾ, ոստիկանության պետերին, գլխավոր դատախազին, քպ-ական պատգամավորներին և նախարարներին․
-Ի՞նչ է կատարվում՝ պայթյուն Սուրմալու կենտրոնում, պայթյունների ահազանգեր հասարակական վայրերում։ Ու՞ր են Հայաստանի անվտանգության մարմինները։
Հավաքական պատասխան․
-Ամեն ինչ կարգին է։ Ձեր նշած բոլոր կառուցներն ապահովում են կառավարական առանձնատների և այնտեղ բնակվողների անվտանգությունը։
Նույն հարցը Հայաստանի «առաջադեմ» գործիչներին․
Նույպես հավաքական պատասխան․
-Ի՞նչ կարող են անել Հայաստանի անվտագության կառույցները։ Այդ ամենը ռուսական խաղաղապահների պարտավորություններն են»։