«Պայթյունները, դրանց վերաբերյալ կեղծ ահազանգերը մեկ հիմնական խնդիր են լուծում». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մանիպուլյացիոն ու բարոյահոգեբանական ազդեցության տեսանկյունից պայթյունները, դրանց վերաբերյալ կեղծ ահազանգերը, դեսպանությունների նույնաբովանդակ ռելիզները, բանբասանքային լուրերը մեկ հիմնական խնդիր են լուծում՝ պանիկա, անորոշության ու անկարողության զգացում ստեղծել, դիմադրության թուլացում ապահովել, անօգնականության վիճակ ձևավորել, հանձնվելու տրամադրվածություն ստեղծել և ապահովել հոգեբանական ընկճվածություն ու քաոս. էս վիճակում գտնվող հանրույթը խոցելի է ու իմունիտետից զուրկ:

Հիմա ու՞մ է դա շահեկան, ու՞մ է պետք, որ մենք հանձնող, անօգնական հանրույթ շարունակենք մնալ.
մի քիչ ուշադիր լսեք, թե ո՞վքեր և մեզնից ի՞նչ են պահանջում, ու ո՞վ էր կառավարության նիստերում հայտարարում, թե այս կամ այն բնակավայրը ու հետո էլ Արցախը հանձնելու է Ադրբեջանին:

Պահանջողը թուրքերն են՝ տվողը՝ ՀՀ-ի երիտթուրքական իշխանությունները:

Իսկ Սուրմալուն նոր տեր կունենա, դուք էդ մասով մի անհանգստացեք. պրինցիպի տերն արդեն կա էլ:

Ափսոս, որ մարդիկ են զոհվել, վիրավորվել, վնասներ կրել. մի բան էլ՝ все только-только начинается и продлется долго и жертв будет не мало.

Ասում եք իմ գրառումները կարդալուց ապրելներդ չի գալիս՞. ես գրում եմ, որ շանս ունենաք ապրել, որ տեղյակ լինեք վտագներից:

Մի բան էլ՝ մի եղեք անասուն, մի քիչ մտածեք, քանի որ անասունին վերջում մորթում են, իսկ մտածելով՝ դուք դեռ շանս կարող եք ունենալ պայքարելու, հետևաբար՝ ապրելու»:

Տեսանյութեր

Լրահոս