Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի և Կոսովոյի արտգործնախարարների հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի արտաքին գործերի նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրք նախարարը, ըստ երկրի գլխավոր արտաքին գերատեսչության տրամադրած տեղեկությունների, Սերբիայի և Կոսովոյի սահմանին լարվածության պատճառով առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր սերբ գործընկեր Սելակովիչի և Կոսովոյի գործընկեր Շվարցի հետ։

Հեռախոսազրույցների ընթացքում Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան միշտ կարևորում է Բալկաններում խաղաղությունն ու կայունությունը ու շեշտել, որ տարածաշրջանում նոր լարվածությունը ոչ մեկին ձեռնտու չէ։

Նա նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է լարվածությունը նվազեցնելու համար քայլեր ձեռնարկել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031