Բաժիններ՝

Ստիպված են եղել դուրս հրավիրել թուրք խոսնակներին և չեղարկել միջոցառումը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով կազմակերպված հերթական միջոցառումը, 168.am-ի տեղեկություններով, անցկացվել է Երևանի Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում:

Այն, սակայն, խաղաղ չի անցել. մի խումբ ակտիվիստներ խափանել են միջոցառումը՝ խոսնակների ուշադրությունը հրավիրելով 2020թ․ Արցախի պատերազմի վրա, որն Ադրբեջանը սանձազերծել էր Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ:

Ակտիվիստներն իրենց հետ տարել են պաստառների «Ոչ կարգավորմանը քանի դեռ Արցախն օկուպացված է» (No normalization while Artsakh is occupied), «Քաղաքական հասարակությունի չի կարող թաքցնել պետության հրեշայնությունը» (Civil society can’t mask the monstrosity of the state), «Ձեր լռությունը 2020 թ․ պատերազմի ընթացքում ամեն ինչ ասաց» (Your silence during the 2020 war spoke volumes), «1.Ճանաչում 2. Հատուցում 3. Հողի վերադարձ 4. Հարաբերությունների կարգավորում» (1. Recognition 2. Reparations 3. Land back 4. Normalization), «Ներողություն չհայցող մարդասպանի ու զոհի միջև երկխոսությունն անհնար է» (Between unapologetic murderer and victim no dialogue is possible), և այլ գրառումներով:

Միջոցառման կարգավորող Ռուբեն Արևշատյանը ստիպված է եղել դուրս հրավիրել թուրք խոսնակներին (Սենա Բասյոզ, Ասենա Գյունալ) և չեղարկել միջոցառումը։

«Երկխոսություն արվեստի և հիշողության միջև» անունը կրող միջոցառումը կազմակերպվել էր Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից։

Ըստ տեղեկությունների՝ այն  ֆինանսավորվել էր Եվրոպական միության «Սատարում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» դրամաշնորհային ծրագրի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս