«Ակնհայտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները․․․ Ծափ տվեք արա՛, թուրքերը երջանիկ են ձեզանով»․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի.

Չունենալով իշխանություն (խնդրում եմ պաշտոնը չխառնել իշխանության հետ), ինչպես նաև լեգիտիմություն, Նիկոլն ձգտում է անցնել ավտորիտար ռեժիմի:

Դա պատմության փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ֊որ պահի վերածվում են բռնապետի, քանի որ այլևս ստով և կեղծիքով պաշտոնը պահել չեն կարողանում:

Եվ ահա՝ խայտառակ հետապնդումներ, քաղբանտարկյալներ, նորանոր շինծու քրեական գործեր, կամակատար դատարաններ, ստրկամիտ իրավապահ համակարգ:

Երեկ դավաճանի անմիջական հրահանգով ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը արգելվեց հայրենիք:

Ակնհայտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները՝ փակելով 23-ամյա դաշակցական հայուհու մուտքը հայրենիք և հայտարարելով անցանկալի անձ, փոխարենը նա հայրենիքի դռները լայն բացել է թշնամու առջև:

Հիմա հարց իրավապահ մարմիններին. կարող եք՞ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թուրքերին հայտարարել անցանկալի և դուրս վռնդել մեր երկրից. չեք կարող։ Նույնիսկ եթե ցանկություն և համարձակություն ունենաք՝ չեք կարող, Նիկոլը չի թողնի, իր առջև թուրքերի կողմից կա նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրությունը, ազգային կորիզը, որ էլ երբեք ոտքի չգանգնենք:

Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները, դուք՝ նիկոլի ապօրինի հրահանգները:

Դուք, պահելով Նիկոլի իշխանությունը, օգնում եք, որ նա իրականացնի իր երազանքը՝հայաթափի Արցախը, թուրքացնի Հայաստանը, երկրում հաստատի բռնապետություն:
Բայց միշտ հիշեք՝ պոպուլիստներն աշխարհի և ոչ մի երկրում երկար կյանք չունեն: Հայաստանը բացառություն չէ:

Հ.Գ Այսօր արգելվել է նաև Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան:

Ծափ տվեք արա՛, թուրքերը երջանիկ են ձեզանով»:

Տեսանյութեր

Լրահոս