ԱՄՆ-ն Ուկրաինային 8,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել և շարունակելու է մեծացնել այն. Պենտագոն

Միացյալ Նահանգներն Ուկրաինային արդեն 8,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել և մտադիր է այն մեծացնել։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ուրբաթ՝ հուլիսի 22-ին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Ուկրաինային զենքի ու զինամթերքի հերթական խմբաքանակի փոխանցման մասին։ Տվյալ փաթեթի արժեքը կազմել է 270 միլիոն դոլար, ինչից հետո Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր արժեքը գերազանցել է 8 միլիարդը։

«Սա մեզ հասցնում է անվտանգության ոլորտում Ուկրաինային 8,2 միլիարդ դոլարի աջակցության տրամադրմանը Բայդենի վարչակազմի կառավարման սկզբից ի վեր, և մենք մտադիր չենք այսքանով սահմանափակվել», – ասել է աղբյուրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս