Մինչ Բրյուսելում ՀՀ-ի գլուխն են շոյում, Եվրահանձնաժողովը պատրաստվում է էներգետիկ համաձայնագիր ստորագրել ամենաարյունարբու ռեժիմի հետ. «Մելիք-Ադամյան 2»
«Մինչ Բրյուսելում Հայաստանի գլուխն են շոյում «ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման» համար, Եվրահանձնաժողովը պատրաստվում է նոր էներգետիկ համաձայնագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի տարածքում ամենաարյունարբու և կոռումպացված ռեժիմի հետ»,- այս մասին գրում է Մելիք-Ադամյան 2 տելեգրամյան ալիքը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ հուլիսի 18-ին Եվրամիությունը պատրաստվում է ստորագրել «շատ կարևոր էներգետիկ հուշագիր Ադրբեջանի հետ», ինչի մասին Utilitalia-ի վեհաժողովում ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը (Կադրի Սիմսոն)․ այս մասին փոխանցում է գրասենյակի ղեկավար Ստեֆանո Գրասին։
«Սպասվում է, որ հուշագիրը կստորագրվի էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի Բաքու այցի ընթացքում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Նիկոլի արտաքին քաղաքականության ձախողումներից մեկն էր Ադրբեջանի կողմից հայերի դեմ սանձազերծված պատերազմի համաշխարհային «համաներումը»։ Մինչ հայերին կերակում են դեմոկրատական PEDIGREE-ով, իրադարձությունները տարածաշրջանում զարգանում են իրական քաղաքականության տրամաբանությամբ»,- ասված է Մելիք-Ադամյան 2 տելեգրամյան ալիքի գրառման մեջ: