Ի՞նչ կկորցնի Հայաստանը՝ կորցնելով ՄԽ համանախագահության շրջանակներում ձեռք բերված ժառանգությունը

Մինչև վերջերս հայ-ռուսական պաշտոնական շփումներում, համենայնդեպս, ըստ տարածվող հաղորդագրությունների,  քննարկվում էր նաև  ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ակտիվացման թեման: Տարածաշրջանն իր ազդեցության գոտուց դուրս չթողնելու համար Ռուսաստանը տարբեր ձևաչափերով և հարցերի տարբեր շրջանակներով, այնուամենայնիվ, պարբերաբար հիշեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին: Սակայն այս տարվա ապրիլին Հայաստանի արտգործնախարարի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ:

Վերջին շրջանում կտրուկ փոխվել է նաև Ռուսաստանի հռետորաբանությունը: Հունիսի վերջին տարածաշրջանային այցի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում պնդել է, որ բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի: «Այն առաջարկները, որոնք եղել են և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց այժմեականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

ՀՀ կառավարության ծրագրում գրված է, որ ԼՂ հակամարտության վերջնանպատակից ելնելով, Հայաստանը շարունակելու է բանակցային գործընթացը Մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն միաժամանակ Մադրիդյան սկզբունքներն ու ՄԽ շրջանակներում ձեռքբերումները թերագնահատվում ու արժեզրկվում են,  ներկայացվում են ադրբեջանանպաստ երանգներով: Եթե Մինսկի խումբն այնուամենայնիվ սկսի գործել, արդյո՞ք Հայաստանը կշարունակի հիմք ընդունել Մադրիդյան սկզբունքներն ու ՄԽ ընդունած մյուս փաստաթղթերը, թե՞ շարունակելու է առաջ մղել Ադրբեջանի շահերից բխող օրակարգը: Մեկ բան ակնհայտ է՝ ՄԽ համանախագահության շրջանակներում ձեռք բերված ժառանգության կորուստը հանգեցնելու է հայկական կողմի բանակցային դիրքերի ավելի թուլացմանը:

Թեման մանրամասնում է Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս