Վլադիմիր Գասպարյանը «իդեալական» ընտրություններ է խոստանում
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրությունները, դրանց բնականոն ընթացքն ապահովելու առումով, «լինելու են իդեալական»: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հարցին է, թե ինչպե՞ս է ոստիկանությունը պատրաստվում ապահովել ընտրությունների բնականոն ընթացքը` նկատի ունենալով, որ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների և պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ արձանագրվեցին լրագրողի աշխատանքը խոչընդոտելու և ընտրատեղամասերում կուտակումների դեպքեր, Գասպարյանը պատասխանել է. «Ե’վ առաջին, և’ երկրորդ ընտրությունները, որ անցկացրեցինք մենք, ես բավարար եմ գնահատում: Ակնկալում եմ, որ հիմա լավ է լինելու: Եթե դա առաջին-երկրորդ փորձերն էին, սա արդեն երրորդն է: Այստեղ լինելու է իդեալական»: