Ադրբեջանում հաճախ կոշտորեն ճնշվում են անգամ ոչ մեծ փողոցային ակցիաները. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթն անդրադարձել է Ադրբեջանի հյուսիսում գտնվող Իսմայիլի շրջկենտրոնում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձություններին. «Ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ ոստիկանությունը երկօրյա անկարգություններից հետո Իսմայիլիում վերականգնել է կարգուկանոնը, սակայն տեղի բնակիչները պնդում են, որ ձերբակալությունները շարունակվում են, իսկ քաղաքը նախկինի նման գտնվում է արտակարգ դրության շեմին:

Այդ բողոքը դարձավ ադրբեջանական հասարակությունում ցուցաբերված հիասթափության պայթուցիկ արտահայտություն: Ադրբեջանում, ուր նախագահում է Իլհամ Ալիևը, հաճախ կոշտորեն ճնշվում են անգամ ոչ մեծ փողոցային ակցիաները: Իսմայիլիի բնակիչները հայտնել են, որ իրենց համբերության բաժակը լցվել է տեղի չինովնիկների թալանչիական գործողություններից և խնամիական կապերից, ինչպես նաև տեղի ձեռնարկատերերի ու մայրաքաղաքային գործարարների եկամուտների աճող անհավասարությունից:

22-ամյա ձեռնարկատիրուհի Լեյլան հայտնել է, որ քաղաքի կեսը պատկանում է շրջանի ղեկավարին ու նրա ընտանիքին, և նրանք անում այն ամենը, ինչը փչում է իրենց խելքին: Քաղաքում կա բազմամարդ զորք, այնպիսի տպավորություն է, որ մեզ մոտ պատերազմ է սկսվել»:

«Ազատություն» ռադիոկայանի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Իսմայիլիում կան հարյուրավոր ձերբակալվածներ՝ թեև պաշտոնական աղբյուրների պնդմամբ նրանց թիվը 32 է:

Հիշեցնենք, որ Իսմայիլիում բախումները սկսվել են հունվարի 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս