Բաժիններ՝

Չինաստանում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է չորս մարդ

Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է չորս բնակիչ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Նշվում է, որ գրանցվել է 5.8 և 6 մագնիտուդով սեյսմիկ ակտիվություն: Ցնցումների գոտում եղել է 25.7 հազար բնակիչ, նրանցից 24.8 հազարը տարհանվել են: Որոնողափրկարարական աշխատանքների նպատակով իշխանությունները մոբիլիզացրել են մոտ երեք հազար մարդու իրավապահ մարմիններից, հրշեջ ծառայություններից, բուժանձնակազմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս