Ստամբուլում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ տարեց հայուհիների վրա կատարված հարձակումների (լուսանկարներ)

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ վերջին մեկ ամսում Սամաթյա հայաշատ թաղամասում տարեց հայ կանանց դեմ իրականացված հարձակումների: Ակցիայի մասնակիցները մեխակներ են դրել ուղիղ մեկ ամիս առաջ (2012 թվականի դեկտեմբերի 28) սպանված հայուհի Մարիցա Քյուչուքի տան առջև և Ֆաթիհ թաղամասից քայլել են մինչև Սամաթյայի հրապարակ:

Այս ակցիային մասնակցել են նաև քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորներ Սեբահաթ Թունջելն ու Էրթուղրուլ Քյուչքչյուն, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: Ցուցարարները «զինված » են եղել «Հայ ժողովրդի կողքին ենք, ռասիզմին ճանապարհ չենք տա», «Ատելությունը՝ ձեզ, մարդկությունը՝ մեզ», «Մի՛ դիպչիր իմ հայ հարևանին» պաստառներով:

Ընդհանուր առմամբ, ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ, որոնք դատապարտել են Սամաթյայում տարեց հայ կանանց վրա իրականացված հարձակումները՝ պահանջելով, որ շուտափույթ բացահայտել այդ հանցագործությունները:

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում Ստամբուլի Սամաթյա թաղամասում հարձակման է ենթարկվել 4 տարեց հայուհի, որոնցից մեկը սպանվել է, իսկ մյուսը կարող է կորցնել տեսողությունը:

ermeni-kokenli-vatandaslara-yonelik-saldirilar-protesto-edildi-CHA-923982-3-t

ermeni-kokenli-vatandaslara-yonelik-saldirilar-protesto-edildi-CHA-923982-4-t

ermeni_kokenli_vatandaslara_yonelik_saldirilar_protesto_edildi_h120897

ermeni-kokenli-vatandaslara-yonelik-saldirila-4281601_o

 

samatya

Տեսանյութեր

Լրահոս