Վլադիմիր Պուտինն այցելելու է Անտարկտիդա
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած իր թիկունքի ցավերի մասին տարածված տեղեկություններին, պատրաստվում է հոկեյ խաղալ, զբաղվել ջրասուզմամբ, ինչպես նաև այցելել Անտարկտիդա:
Ռոսւաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեկսովը թերթին հայտնել է, որ Պուտինն այս տարի շարունակելու է իր ակտիվ հոբբիները, ամռանը զբաղվելու է ջրասուզմամբ և շարունակելու է պայքարել կենդանիների հազվագյուտ տեսակների համար պայքարը: Պուտինի աշխատակազմում եղած աղբյուրն իր հերթին հայտնել է, որ 2013 թվականին Պուտինը պլանավորել է հոկեյ խաղալ և այցելել անտարկտիկական կայան: