Բաժիններ՝

Բրազիլական գիշերային ակումբում գրանցվել է վերջին 50 տարիների ամենաուժեղ աղետը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի հարավում ընկած Սանտա Մարիա քաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 230 մարդ: Բրազիլական ԶԼՄ-ների պնդմամբ՝ դա վերջին կես դարյա ամենախոշոր նմանատիպ աղետն է:

Ավելի շատ զոհեր գրանցվել էր 1961 թվականի դեկտեմբերին Ռիո դե Ժանեյրո նահանգի Նիտերոյ քաղաքի կրկեսում ծագած հրդեհի ժամանակ, որը խլել էր ավելի քան 500 մարդու կյանք:

Վերջին տվյալներով՝ Սանտա Մարիայում զոհվածների ընդհանուր քանակը կազմել է 233 մարդ, որոնցից 120-ը տղամարդիկ են, իսկ 113-ը՝ կանայք: Առայժմ պարզված է զոհվածներից միայն 185-ի ինքնությունը: Հիվանդանոցում շարունակում է մնալ 92 մարդ, որոնց մեծ մասը ծխից թունավորվել են: Առավել ծանր այրվածքներով 14 մարդու տեղափոխել են Սանտա Մարիայից 300 կիլոմետր հեռավորության վրա ընկած Պորտու Ալեգրի քաղաք:

Նշվում է, որ Kiss (Համբույր) գիշերային ակումբում հրդեհը բռնկվել է կիրակի գիշեր՝ տեղական ռոք խմբերից մեկի համերգի ժամանակ: Ընդհանուր առմամբ, համերգին ներկա է գտնվել նվազագույնը հազար մարդ՝ հիմնականում ուսանողներ: Հրդեհը մի քանի րոպեում տարածվել է ակումբում, իրավիճակն էլ ավելի է բարդացրել առաջացած խուճապն ու հրմշտոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս