Բաժիններ՝

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը սխալ է գրել Ստամբուլի Սանասարյան վարժարանի շենքի անվանումը

Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը վերանորոգվում է։ Վերանորոգման համար փակցված պաստառի վրա, սակայն, շենքի անունը սխալ է գրվել՝ Սարսարյան, ինչն ուշադրության է արժանացել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ստամբուլում գործող «Aras» հրատարակչատան գլխավոր խմբագիր ազգությամբ հայ Ռոբեր Քոփթաշը Twitter-ի իր էջում այդ պաստառի լուսանկարն է հրապարակել, և դիմելով Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը՝ գրել է․ «Գոնե ճիշտ գրեիք ձեր բռնագրաված գույքի անունը»:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Սանասարյան վարժարանը կառուցվել է 1895 թվականին Մկրտիչ աղա Սանասարյանի պատվերով և ճարտարապետ Հովսեփ Ազնավուրի կողմից: Պատմական այդ շինությունը հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի ոստիկանության, ապա՝ տնտեսական դատարանի շենք: Պոլսի հայոց պատրիարքությունը 2011 թվականից դատարանում վիճարկում է վարժարանի շենքի պատկանելության հարցը և պահանջում այն վերադարձնել հայկական համայնքին։ Այն այժմ գտնվում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության վերահսկողության ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս