«Բոլոր նիստերը դռնփակ սարքեցին. չեմ հասկանում՝ ի՞նչ կար գաղտնի պահելու». զոհվածի հարազատ
Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց վաղ առավոտից հավաքվել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Նրանք պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացվի։
Պատերազմում զոհված զինծառայողի հարազատներից Եղիշե Զաքունցը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ իշխանությունները գրեթե բոլոր դատական նիստերը դռնփակ ռեժիմով են անցկացնում․
«Այսօրվա դրությամբ ոչ մի դատական նիստ, որն իրենց դեմ է կայանում, ոչ մի նիստը չի կայանում դատավորների հետ, որոնք վստահելի են։ Ինչպես տեսանք՝ համարյա բոլոր նիստերը դռնփակ սարքեցին՝ թե՛ Իգոր Խաչատուրովինը, թե՛ զոհվածի ծնողի նիստը, չեմ հասկանում՝ ի՞նչ կար այնտեղ գաղտնի պահելու։ Երևի այս դատավորն էլ սովորեց, տեսավ, որ կարելի է այս ձևով անել, որպեսզի մարդիկ չիրազեկվեն, չիմանան՝ ի՞նչ է կատարվում երկրում։ Բամբասանքներով եկած կառավարությունը բամբասանքների հիման վրա կարող են ձերբակալումներ անել, բամբասանքների հիման վրա կարող են երկիր ղեկավարել․․․
Ծնողների պահանջն է՝ ներկա գտնվել դատական նիստերին, տեսնեն՝ ինչ է կատարվում, ներկա լինեն նաև լրատվամիջոցները, որպեսզի ժողովուրդը տեսնի՝ ի՞նչ է կատարվում․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում