Գիտական հետազոտություններն ապացուցել են՝ սրանք հինգ ամենասարսափելի ֆիլմերն են
BroadbandChoices վարկանիշը կազմվել է սրտի զարկերի հաճախականությունը չափելու միջոցով, երբ հեռուստադիտողները տարբեր սարսափ ֆիլմեր են դիտել: Ահա թե ինչ արդյունք է ստացվել:
1. «Սինիսթեր», 2012թ., ռեժիսոր՝ Սքոթ Դերիքսոն
Այս սարսափ ֆիլմի սկիզբը շատ պարզունակ է: Գրողն ընտանիքի հետ տեղափոխվում է ոչ մեծ մի քաղաք և բնակություն է հաստատում մի տարօրինակ տանը, որտեղ մեկ տարի առաջ տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն. սպանվել են տան բոլոր բնակիչները: Դեդեկտիվների հեղինակը պատահաբար տեսանյութեր է գտնում, որոնք օգնում են նրան բացահայտել հանցագործությունը: Բայց միաժամանակ տանը սկսում են տեղի ունենալ տարօրինակ բաներ, որոնք վախեցնում են նոր բնակիչներին, և թվում է, թե անհնարին է ազատվել այդ մղձավանջից:
Չգիտենք, թե կոնկրետ ինչն է ազդել փորձարկվողների վրա՝ ֆիլմի սյուժե՞ն, թե՞ բռնության տեսարանները, բայց դեդեկտիվի դիտման ժամանակ փորձարկվողների զարկերակը րոպեում խփել է 86 անգամ: Ընդ որում, այն մի քանի անգամ հասել է մինչև 131 հարվածի: Դա նշանակում է, որ հանդիսատեսի սրտամկանն աշխատել է երկու անգամ ավելի արագ, քան սովորաբար:
2. «Դավադիրը», 2010թ., ռեժիսոր՝ Ջեյմս Վան, սցենարիստ՝ Լի Ուոնել
Այս ֆիլմում նույնպես ընտանիքը տեղափոխվում է նոր տուն, որտեղ տարօրինակ բաներ են կատարվում: Առարկաներն ինքուրույն շարժվում են, մանկական սենյակում տարօրինակ ձայներ են լսվում: Բայց իսկական մղձավանջը սկսվում է, երբ 10-ամյա Դալթոնն ընկնում է կոմայի մեջ: Պարզվում է, որ Դալթոնը, գտնվելով կոմայի մեջ, ինչ-որ ձևով կապված է պարանորմալ երևույթների հետ:
3. «Անեծքը», 2013թ., և նորից՝ Ջեյմս Վան
Րոպեում 85 հարված. հենց այսպիսին է եղել փորձարկվողների արձագանքը ֆիլմը դիտելիս: Ըստ սյուժեի, դեդեկտիվներ Էդ և Լորեյն Ուորենները հետազոտում են պարանորմալ երևույթներ: Մեկ անգամ զույգին է դիմում մի ընտանիք, որը տառապում է պար ոգու պատճառով: Ուորենները, ում համար սովորական է դարձել պայքարը դևերի դեմ, հանդիպում են իրենց կյանքի ամենասարսափելի գործի հետ:
4. «Ռեինկարնացիա, 2018թ.
Ռեժիսոր և սցենարիստ Արի Ասթերի ֆիլմի դիտման ժամանակ հանդիսականներն անհանգստացել են 20 տոկոսով ավելի: Ըստ ֆիլմի սյուժեի, մոր մահվանից հետո գլխավոր հերոսուհի Էնիի տանը սկսում են անբացատրելի բաներ տեղի ունենալ: Սպառնալիքի տակ են հայտնվում նրա և նրա մոտ մարդկանց կյանքը և օր օրի բացահայտվում են ընտանիքի նորանոր սարսափելի գաղտնիքները:
5. «Պարանորմալ երևույթներ», 2007թ., ռեժիսոր Օրեն Պելին
Եվ այսպես, երիտասարդ զույգ և տարօրինակ տուն, որտեղ հայտնվել է չար ուժը: Համոզվելու համար, որ այդ ամենը տերերին չի թվում, նրանք որոշում են թաքնված տեսախցիկ տեղադրել, ինչից հետո սկսվում է ամենասարսափելին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը