Կիտրոնով աղանդեր գալիք ամռան համար
Բաղադրիչներ
1. Ջուր – 150 մլ
2. Շաքարավազ – 100 գ
3. Կիտրոնի հյութ – 2 հատ
4. Կիտրոնի կեղև – 1 թ/գ
5. Լիմոնչելլո լիկյոր – 100 մլ
6. Թարմ կանաչ ռեհան – 1 փունջ
Պատրաստման եղանակը
1. Ռեհանը տրորել, մինչև հյութ դուրս տա: Կիտրոնի կեղևը քերել:
2. Օշարակ պատրաստել: Շաքարավազը լցնել ջրի մեջ և հասցնել եռման:
3. Եռացող օշարակի մեջ լցնել մանրացված ռեհանի տերևներն ու կիտրոնի կեղևը: Եփել մեկ րոպե:
4. Վերցնել կրակից և սառեցնել մի քանի ժամ:
5. Օշարակն անցկացնել մաղի միջոցով: Ավելացնել կիտրոնի հյութն ու լիմոնչելլոն: Խառնել։
6. Ապագա սորբետը լցնել տարայի մեջ և 5-6 ժամ դնել սառցախցիկը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը