Բաժիններ՝

«Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը»․ Տաթև Խաչատրյան

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս