Բաժիններ՝

Կանադան պատժամիջոցներ է կիրառել 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների նկատմամբ

Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների։ Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։

Կանադայի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում, որը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով կանադական պատժամիջոցների հետ, ասվում է, որ, ցուցակում հայտնվել են «Լուկօյլ»-ի նախկին նախագահ Վագիտ Ալեքպերովը, «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը։ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովը, գեներալ Շարիպ Դելիմխանովը, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։

Կանադան նաև լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ 50 մլն կանադական դոլարի չափով (38,8 մլն դոլար): «Այսօր վարչապետը հայտարարեց Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ միջոցառումների և ներդրումների մասին, այդ թվում՝ լրացուցիչ 50 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին»,- ասվում է փաստաթղթում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս