Շոլցը մայիսի 9-ին Բեռլինում բանակցություններ կվարի Մակրոնի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 9-ին Բեռլինում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մայիսի 6-ին կայացած ճապազրույցում այդ մասին հայտնել է նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը:
«Կանցլերը Ֆրանսիայի նախագահին կընդունի վերընտրվելուց հետո նրա առաջին այցով»,- ասել է նա: Համատեղ մամուլի ասուլիսը պլանավորված է Երեւանի ժամանակով 20:25-ին: Ինչպես սպասվում է, ուշադրության կենտրոնում կգտնվի իրադրությունն Ուկրաինայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: