Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը պլանավորում են ռազմաօդային ուժերի զինավարժանքներն սկսել մայիսի 9-ին

Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պլանավորում են մայիսի 9-ին սկսել կանոնավոր համատեղ զինավարժանքները: Մայիսի 3-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր։

«Այս տարի մասշտաբները կհամապատասխանեն նախկին վարժանքներին, կներգրավվի ԱՄՆ-ի (Հարավային Կորեայում բանակած) Յոթերորդ օդային բանակը»,- ասել է աղբյուրը: Չի ճշտվում, թե հատկապես ինչ տեխնիկա կմասնակցի այդ երկշաբաթյա զորավարժություններին: Բացի դրանից, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մայիսի 3-ին կսկսեն Ճապոնական ծովում սուզանվերի դեմ պայքարի հնարքների մշակումը:

Մայիսի 10-ին կկայանա ընտրված նախագահ Յուն Սոկ Յոլի պաշտոնակալությունը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի ե Հարավային Կորեայի միջեւ դաշինքի ամրապնդման օգտին: ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների անցկացումը մեկ անգամ եւս կընդգծի նրանց պաշտպանունակությունը ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի զարգացման ֆոնին, գրում է Yonhap-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս