ԵՊԲՀ մի խումբ ուսանողներ բուհի տարածքում բարձրացրել են Արցախի դրոշն ու անժամկետ դասադուլ են հայտարարել
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, բժիշկ Հայկազ Հարությունյանը և մի խումբ ԵՊԲՀ ուսանողներ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բարձրացրեցին Արցախի Հանրապետության դրոշը և, կոչ անելով ուսանողությանը միանալ բոյկոտին, հայտարարեցին անժամկետ դասադուլ` պայմանավորված Հայաստանում և Արցախում օրեցօր վատթարացող անվտանգային պայմաններով։