Կոլումբիայում ձերբակալվել է խոշորագույն թմրակարտելի պարագլուխ «Անիծյալ Պատրիկը»
Կոլումբիայի զինվորականները եւ ոստիկանները ձերբակալել են «Ծովածոցի կլան» թմրակարտելի կազմում հրոսակախմբերից մեկի պարագլուխ Ֆաուստո Պալասիոսին: Ապրիլի 17-ին այդ մասին հայտնել է հարավամերիկյան հանարապետության պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն:
«Բռնվել է «Ծովածոցի կլանի» պարագլուխը՝ Անիծյալ Պատրիկ մակնունով: Դա ամենաորոնվող հանցագործներից մեկն է Սուկրեի դեպարտամենտում»,- գրել է նա Twitter-ում:
Նախարարի խոսքով՝ ձերբակալվածին մեղադրում են «թմրավաճառության, բռնաշորթման եւ հանցագործության կատարման նպատակով նախահամաձայնության մեջ»: Ինչպես հայտնել է Կոլումբիայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը, Պալասիոսը, որը ղեկավարում էր «Մանուել Խոսե Գայտան» հրոսակախումբը, «Ծովածոցի կլան» է մտել 2012 թվականին: Նրա մասին տեղեկատվության համար հայտարարվել էր վարձատրություն:
«Ծովածոցի կլանը» խոշորագույն հանցավոր կազմակերպությունն է Կոլումբիայում, որն զբաղվում է թմրավաճառությամբ: Անցյալ տարվա հոկտեմբերին երկրի նախագահ Իվան Դուկեն հայտնել է թմրակարտելի պարագլուխ Դայրո Ուսուգիի (Օտոնիել մականունով) ձերբակալման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: