Հունաստանում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԱԳ նախարարը գրառում է կատարել

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- նույն սոցիալական ցանցի իր էջում Հունաստանի ԱԳ նախարարի գրառման թարգմանությունը ներկայացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչության էջի տեղեկացմամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հիշատակի խոսք է հղել։

Տեսանյութեր

Լրահոս