«Մարզիկները մատնված են անուշադրության չեն ստանում այն ինչին արժանի են, ղեկավարությունը պետք է սրտացավ և ուշադիր լինի մեր խնդիրներին»

Ազատ ոճային ըմբիշ,  Վազգեն Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք շատ անգամներ խոսել ենք մեր խնդիրների մասին, բայց լուծում չենք ստացել։ Այս խնդրի բարձրաձայնումը բոլոր ըմբիշների և իմ անունից է։ Մենք Եվրոպայի, Աշխարհի առաջնության ենք մեկնում առանց բժիշկների, այլ երկրի հավաքականի բժիշկներին ենք խնդրում մեզ օգնել։ Պատճառն այն է, որ մեր հավաքականի բժիշկը գումար չի ստանում։ Մեր անձնական մարզիչները նույնպես ամիսներ շարունակ չեն վարձատրվում։ Մարզիկները մատնված են անուշադրության չեն ստանում այն ինչին առժանի են: Դրա ապացույցը օր օրի մարզիկների նվազող քանակն է : Ու էլի շատ ու շատ խնդիրներ որոնց թվում է սպորտային վաշտի խնդիրը»։

Հիշեցնենք, որ խնդիր մասին բարձրաձայնել էր նաև Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրելով․ «Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ու՞ր են ֆեդերացիան, նախարարությունը,օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը որպեսզի աշխատանք գտնեն։

Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու: Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին»:

Տեսանյութեր

Լրահոս