Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել ընդլայնել Եվրամիությանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է 2022-ի առաջին կիսամյակում Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի՝ Եվրամիություն մտնելու շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։

«Այժմ մեր խնդիրն է տարվա առաջին կիսամյակում վերջապես սկսել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի (ԵՄ) անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Սա վաղուց ուշացած քայլ է»,-Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Բերբոկը:

Նրա խոսքով՝ «ներկա իրավիճակում դա կենտրոնական խնդիր է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930