Իրանի խորհրդարանը ներկայացրել է միջուկային գործարքի վերականգնման պայմանները
Իրանցի խորհրդարանականները նամակ են հղել նախագահ Իբրահիմ Ռաիսիին՝ նշելով 2015 թվականի միջուկային գործարքի վերսկսման պայմանները: Այս մասին գրում է «ՌԲԿ» գործակալությունը՝ հղում անելով իրանական «Թանսիմ»-ին: Նամակը ստորագրել են ավելի քան 250 պատգամավորներ։
Վերոնշյալ պայմանները ներառում են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուց ԱՄՆ-ի հրաժարումը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված իրավական երաշխիքները, որ Վաշինգտոնը դուրս չի գա համաձայնագրերից։
Բացի այդ, Թեհրանը պնդում է իրանական նավթի արտահանման սահմանափակումների չեղարկումը։
Միջուկային գործարքի վերսկսման մեկ այլ պայման ավելի վաղ հայտարարել էր Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը: Դա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցների վերացումն է, որին ԱՄՆ-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է համարում։
Ռաիսին շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից՝ ընդգծելով դրա խաղաղ բնույթը։