Ինչո՞ւ է ակտվացել «Բևեռը» և ինչպես է կապված անգլոսաքսոնական գրանտալափային ճոճանակի հետ. Մեսրոբյան
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը պատահական չի համարում ազգայնական հռչակված «Բևեռ» կուսակցության ակտիվությունն ազգային ընդդիմության ակտիվացումից անմիջապես հետո։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Մեսրոբյանը՝ ընդգծելով.
«Անգլոսաքսոնական և ռուսական աշխարհները բախվում են, իսկ քանի որ անգլոսաքսոնական կառավարման դպրոցը լավագույններից մեկն է աշխարհում, ուստի պետք է հիշել, որ անգլոսաքսոնական լեգիոնը ունի մի քանի շերտեր աշխարհի տարբեր երկրներում՝ Լոնդոն, Վաշինգտոն, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և Ռուսաստանին շրջապատող պետություններ, որոնցից բոլորում կա գրանտալափերի գվարդիա։ Բոլոր այս երկրներում կա կառավարման գրանտալափային ճոճանակ, որի հարվածի տակ ընկավ, օրինակ, Ուկրաինան։ Անգլոսաքսերը ստեղծում են երկու գրանտալափային ուղղություն՝ ապազգային և ազգայնական, որոնք երկուսն էլ խաղարկվում են՝ իշխանության գալու համար»,- ասաց Մեսրոբյանը։
Ըստ նրա՝ Ուկրաինայում 2014 թվականին ուժեղացավ ազգայնական թևը, և նրանց ձեռքն անցավ իշխանությունը՝ մարմնավորված Պորոշենկոյի անձով։
«Ինչ-որ պահից հետո, սակայն, ժողովուրդն ազգայնականներից զզվեց, և անգլոսաքսոնական ճոճանակի միջոցով իշխանությունն անցավ ապազգային գրանտալափերին, որոնք խոսում էին մարդու իրավունքների և այլնի մասին։ Արդյունքում՝ իշխանության երկու տեսակներն էլ անգլոսաքսոնական աշխարհի խամաճիկներն են։ Հայաստանում անգլոսաքսոնական ճոճանակով առաջին հեղափոխությունը փորձեցին անել 2008 թվականին, հետո՝ «Էլեկտրիկ Երևան»-ի և ՊՊԾ գնդի գրավման միջոցով, չստացվեց այդ ժամանակ, ստացվեց 2018 թվականին, և Հայաստանում իշխանության եկավ ապազգային թևը, որոնցից, երբ ժողովուրդը սկսում է զզվել, ակտիվանում է ազգայնական թևը՝ «Բևեռը» »,- նկարագրեց Կառավարման փորձագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում