Բաժիններ՝

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 49 քաղաքացի

Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 140 հազար 577-ի, վերջին 24 ժամում մահացել է 49 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից 1757 դեպք, 304 քաղաքացի հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 188 հազար 749 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 913 հազար 934-ը: 1647 բուժառու ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 64 մլն 58 հազար 452 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 57 մլն 120 հազար 485 քաղաքացի: Իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ, Իրանում արդեն ստացել է 26 մլն 494 հազար 155 մարդ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս