Բաժիններ՝

Բենետը Բայդենի հետ քննարկել է Իրանի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը

Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Թեհրանի «տարածաշրջանային ագրեսիայի», ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Մարտի 31-ին այդ մասին հաղորդել է վարչապետի դիվանատունը։

«Գիշերը կայացել է վարչապետ Նաֆտալի Բենետի զույցն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Բենետը Բայդենին շնորհակալություն է հայտնել Իսրայելի ժողովրդի աջակցության համար, որի հանդեպ վերջին օրերին ծառացել է ահաբեկչական գրոհների ալիքի խնդիրը»,- ասված է հայտարարության մեջ: «Նրանք (Բենետը եւ Բայդենը) քննարկել են մի շարք այլ հարցեր, ներառյալ Իրանը եւ նրա տարածաշրջանային ագրեսիան»,- հավելել են դիվանատանը:

Մարտի 22-ին Բեեր Շեւա քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման՝ դանակով զինված կողմնակցի հարձակման հետեւանքով սպանվել է չորս մարդ, եւս մի քանիսը վիրավորվել է: Մարտի 27-ին Հադերա քաղաքում հրազենի օգտագործմամբ ահաբեկչական գրոհի ժամանակ զոհվել է երկու մարդ, երկուսը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել: Հարձակման պատասխանատվությունը նույնպես ստանձնել են ԻՊ-ի կողմնակիցները: Մարտի 29-ին Բնեյ Բրակ քաղաքում հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, եւս մի քանիսը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս