Էդմոն Մարուքյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը քննարկել են Հայաստանում ներկայիս իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին և Հայաստանում Շվեդիայի զարգացման համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայասռանում Շվեդիայի դեսպանությունը։
«Այս շաբաթ դեսպանությունում սիրով հյուրընկալեցինք հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնած Էդմոն Մարուքյանին։
Դեսպաններ Սվենսոնն ու Մարուքյանը քննարկեցին Հայաստանում ներկայիս իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան -Շվեդիա հարաբերություններին և Հայաստանում Շվեդիայի զարգացման համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։