Պետք է հասկանալ՝ կլասիկ խաղաղապահ ուժերը իրավունք չունեն ներգրավվել ռազմական գործողություններում․ Արթուր Խաչիկյան

«Իմ կարծիքով, պետք է հասկանալ, որ կլասիկ խաղաղապահ ուժերը չեն կարող և  իրավունք չունեն ինչ-որ ռազմական գործողությունների մեջ ընդգրկվել»,-  Հայկական օրակարգ. «Ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ընթացքում նման շեշտադրմամբ կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

Անդրադառնալով Արցախի անվտանգային մարտահրավերներին՝ քաղաքագետը շեշտեց, որ իր համոզմամբ՝ Հայաստանն այլևս չի զբաղվում Արցախի հարցով:

«Ես չեմ տեսնում ինչ-որ գործողություններ, որոնք կարող են ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Եվ այն, ինչ տեսանք վերջին շաբաթվա ընթացքում, հայաթափության առաջին քայլերն են, որոնք ձեռնարկվում են հակառակորդի կողմից, և եթե ճիշտ պատասխան չտրվի այս քայլերին, դա շարունակվելու է:

Եվ իրադրությունը հակառակորդի դեպքում հարմար է դրա համար, որովհետև Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և անընդհատ փորձում է Թուրքիային դարձնել իր դաշնակիցը՝ անջատել Արևմուտքից, դա ստեղծում է մի վիճակ, որտեղ մենք շրջապատված ենք երկու կողմից»,- տեսակետը հիմնավորեց Արթուր Խաչիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031