ՀՀ-ն պետք է դառնա մեր բոլորի կուսակցությունը. այս բաժանումները մեր տունը քանդել են. Ռուբեն Կարապետյան
«Պատերազմից հետո գրեցի երկար հոդված Երրորդ Հանրապետության դասերի մասին. եթե մենք չքաղենք մեր հաջողությունների և անհաջողությունների այդ դասերը, չենք կարող շարժվել առաջ»,- «Հայկական օրակարգ. «Ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս»» թեմայով քննարկման ժամանակ նման համոզում հայտնեց դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Դիվանագետի կարծիքով, երբ աշխարհը գտնվում է նոր փոփոխությունների շեմին, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը հղի է լրջագույն վտանգներով նաև հայ ժողովրդի համար, համազգային համերաշխության հարցին անդրադառնալն անհրաժեշտություն է:
«Ֆիքսենք՝ չունենք համազգային պետություն. մեզ չի հաջողվել կառուցել այնպիսի ՀՀ, որը դառնա ամբողջ հայության և մեր ազգը համախմբող առանցք, կենտրոնաձիգ միավոր: Սրա համար կային և օբյեկտիվ, և սուբյեկտիվ խնդիրներ»,- հավելեց Ռուբեն Կարապետյանը, ապա միտքը շարունակեց հետևյալ շեշտադրմամբ.
«Վերաձևակերպեմ մեծերից մեկի ասած խոսքը՝ ՀՀ-ն պետք է դառնա մեր բոլորի կուսակցությունը. մեր հատվածական, կուսակցական, քաղաքական բաժանվածությունները մեր տունը քանդել են:
Եթե չկա համազգային գործունեության հարթակ, դաշտ՝ չեն կարող ծնվել համազգային առաջնորդներ»:
Մանրամասները՝ տեսանյութում