ՌԴ-ն հուսով է, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով. Մատվիենկո
Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
«Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», – ասել է Մատվիենկոն` մեկնաբանելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբ Գաֆարովայի հայտարարությունները հնարավոր խաղաղ պայմանագրի վերաբերյալ: