Բաժիններ՝

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը մարտի 29-ի ժամը 10։55-ի դրությամբ երկկողմանի երթևեկելի է:

Մարտի 28-ին, ժամը 14:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ձնահյուսի հետևանքով փակվել էր մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:

Տեղում աշխատանքներ են իրականացրել փրկարարական խմբերը և «Լոռէ» փրկարարական ջոկատը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս