Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատասխան գործողությունների սցենար կմշակի ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառման դեպքում. New York Times

New York Times թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաստատում է, որ Սպիտակ տունը պաշտոնատար անձանցից բաղկացած թիմ է կազմել, որպեսզի նրանք Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների պատասխան գործողությունների սցենար մշակեն այն դեպքի համար, եթե Մոսկվան միջուկային զենք կիրառի:

Դրա հետ մեկտեղ խմբի պաշտոնյաներն իրադարձությունների զարգացման նման հավանականությունը փոքր են գնահատում: Պաշտոնատար անձանց պնդումների համաձայն, գրում է թերթը, այսպես կոչված «Վագր» խումբը պատասխաններ է ուսումնասիրում նաեւ Ուկրաինայի համար նախատեսված զենք եւ օգնություն փոխադրող ավտաշարասյան վրա, ՆԱՏՕ-ի երկրների տարածքի վրա ՌԴ-ի հիպոթեիկ հարձակման դեպքում: Պաշտոնյաները նաեւ փորձում են որոշել, թե Վաշինգտոնն ինչպես պետք է հակազդի ռազմական գործողությունների «տարածմանը» հարեւան երկրների, այդ թվում՝ Մոլդովայի եւ Վրաստանի վրա, եւ եվրոպական երկրներին ինչպես նախապատրաստել ուկրաինացի փախստականների հոսքին:

Խմբի ստեղծման մասին փաստաթուղթն ստորագրվել է ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ջեյք Սալիվանի կողմից՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց չորս օր անց: Նշվում է, որ «Վագրն» արդեն «կենտրոնական դեր» է խաղացել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, ՆԱՏՕ-ի երկրներում զորքերի թվաքանակի մեծացման եւ ուկրաինական զորքերի սպառազինման «մեթոդիկներ» մշակելու գործում: Սակայն պաշտոնյաները կարծում են, որ ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառման հավանականությունը փոքր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս