Ի՞նչ դժգոհություններ են հայտնել ՀՀԿ հանրային ընդունարան այցելած քաղաքացիները
Հայաստանի Հանրապետական կուսակցության հանրային ընդունարան այցելած քաղաքացիները մի շարք խնդիրներ են առաջ քաշել: Դրանք են՝
1. Քաղաքացիները դժգոհում են գնաճից, որն օրեցօր ավելացնում է նրանց անհաղթահարելի սոցիալական բեռը։
2. Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ակնկալում են սեզոնային անհրաժեշտ օժանդակություն, որը, սակայն, կառավարությունը չի հատկացնում։
3. Քաղաքացիները բարձրաձայնում են նաև դպրոցներում առկա և ոչնչով չհիմնավորված դրամահավաքների առկայության մասին։