Բաժիններ՝

Սերժի շտաբում. մամուլ

«Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, ինչպես մեզ հայտնեցին այնտեղից, գրեթե ամեն օր նիստեր է անում: Նույն աղբյուրից հայտնում են նաև, որ Սարգսյանի շտաբի պետի 5 տեղակալներն առաջիկա ընտրություններում կոնկրետ ոլորտներ են կոորդինացնելու:

Մասնավորապես, շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը զբաղվելու է իրավական հարցերով` պայմանագրեր, գովազդներ և այլն, Միքայել Մինասյանը զբաղվելու է քարոզչությամբ, Արմեն Գևորգյանը` մարզերի հետ կապերով, Կարեն Կարապետյանը նշանակվել է նաև Լոռու մարզի պատասխանատու, Լյովա Յոլյանին վստահվել է հ/կ-ների հետ աշխատանքը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս