Արձագանք

Հայ լրագրության  ռահվիրա Պետրոս Ղազարյանը զայրացած գրառում է արել, ՀՀ պսևդոնախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանին հյուրընկալված մտավորականներին, իր խոսքերով՝ ծաղրուծանակի ենթարկածներին՝ նրանց անվանելով անդաստիարակ և անպատկառ։

Պետրոս Ղազարյանը գրում է․ «Ալեն Սիմոնյանին կարելի է սիրել կամ չսիրել»։

Կուզենայի Պետրոս Ղազարյանին զգուշացնել, որ քաղաքակիրթ երկրներում պետության ղեկավարներին ոչ թե սիրում կամ ատում են, այլ հարգում կամ չեն հարգում։ Եվ ընդհանրապես,  սիրում են հարազատներին, ընկերներին, հայրենիքը,  այլ ոչ  ղեկավարներին, լինի դա «Կենտրոն»,  Հ1 հեռուստաընկերության, թե երկրի ղեկավար։ Իսկ սիրում, պաշտում,  կամ ձևացնում են,  թե սիրում, պաշտում են ղեկավարներին՝ հետամնաց, ավտորիտար, բռնապետական երկրներում, այն էլ՝ հոգով ստրուկները։ Իսկ որևէ երկրում, անկախ՝ այն կլինի ժողովրդավարակա՞ն, թե՞ ոչ, երկիրը պարտության մատնած, երկիրը հանձնած, հազարավոր զոհեր տված պետության ղեկավարներին ոչ միայն չեն հարգում և չեն ընդունում, այլև ատում  են։

Եվ նման ղեկավարների հանդեպ սեր, հավատարմություն, նրանց հետ համագործակցություն, նշանակում է՝ համաձայն լինել երկիրը թշնամուն հանձնելուն, ցավ չապրել հազարավոր զոհերի համար, չսիրել հայրենիքը, լինել կոլաբորացիոնիստ՝ համագործակցելով միայն ու միայն անձնական շահից ելնելով։

Այս տեսանկյունից, նույնպես, որևէ երկրում ստեղծագործ-մտավորականությունը չէր ընդունի երկիրը պարտության մատնած իշխանության հրավերը և չէր խոնարհվի նրանց առջև,  քանի որ նրանք իրենց արժանապատվությամբ և պահվածքով պետք է բարձր լինեն ցանկացած գայթակղությունից՝ օրինակ ծառայելով հասարակությանը։ Ինքս ցավ ապրեցի՝ տեսնելով նրանց մեջ իմ կողմից հարգված երգահան Ռոբերտ Ամիրխանյանին, դերասան Ռաֆայել Քոթանջյանին։ Չէ՞ որ Ռոբերտ Ամիրխանյանը  «Հայրենի երկիր» սիրված  երգի հեղինակն է և այսօր խոնարհվում է այդ երկիրը կործանած իշխանության ներկայացուցչի առջև։ Կամ Ռուբեն Մաթևոսյանը, ով «Եռանկյունի» կինոնկարում երգում է «Զարթիր լաո», և այսօր․․․

Այնպես որ, պարտված իշխանություններին ընդունողներն ու չընդունողները կարող են լինել դաստիարակված կամ անդաստիարակ, բայց  նրանց ընդունողներն ու համագործակցողները՝ անպատկառ։

Տեսանյութեր

Լրահոս